Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները

Blog Image

Գիշերը տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ևս երկու զույգի պատասխան հանդիպումները։

Անգլիական «Արսենալը» սեփական հարկի տակ 0-0 խաղաց պորտուգալական «Սպորտինգի» դեմ՝ նախորդ խաղի արդյունքի շնորհիվ (1-0) անցավ կիսաեզրափակիչ։

Իսկ Մյունխենի «Բավարիան» արդեն «Ալյանց Արենայում» 4-3 հաշվով հաղթեց իսպանական «Ռեալ Մադրիդ»-ին։ Խաղի հաշիվը Մանուել Նոյերի սխալից հետո բացեց Արդա Գյուլերը (1')։ 6-րդ րոպեին Յոզուա Կիմիխի անկյունայից կատարված փոխանցումով Ալեքսանդր Պավլովիչը գլխով շատ մոտ հեռավորությունից գրավեց դարպասն Անդրեյ Լունինի անվստահ խաղից հետո։  29-րդ րոպեին Գյուլերը տուգանային հարվածով դուբլ ձևակերպեց։ 38'-ին անգլիացի հարձակվող, գերմանական ակումբի առաջատար ռմբարկու Հարրի Քեյնն իր հերթական գոլը խփեց Դայո Ուպամեկանոյի փոխանցումից հետո։ 42'-ին Մադրիդի «Ռեալը» նորից առաջ անցավ․ Կիլիան Մբապեն գրավեց Նոյերի դարպասը Վինիսիուսի անցումից հետո։ 86'-ն արդեն ճակատագրական դարձավ մադրիդյան ակումբի համար․ երկրորդ դեղին քարտը ստացավ Էդուարդո Կամավինգան գնդակը մրցակցին տալու փոխարեն գետնին գցելու համար։ Երեք րոպե անց Լուիս Դիասը գոլի հեղնակ դարձավ Ջամալ Մուսիալայի փոխանցումից հետո։ Իսկ արդեն 90'+4'-ին Քեյնի փոխանցումից հետո Մայքլ Օլիսեն դրեց վերջակետը։ 90'+5'-ին երկրորդ դեղին քարտը ստացավ նաև Արդա Գյուլերը։

Այսպիսով կիսաեզրափակչում «Պարի Սեն-Ժերմեն»-ը կխաղա «Բավարիայի» դեմ, իսկ իսպանական «Ատլետիկո Մադրիդը»՝ անգլիական «Արսենալի»։ 

Send