Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զոհեր ու վիրավորներ, դասերի չեղարկում՝ Ռյազանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով․ տեսանյութ

Blog Image

3 մարդ զոհվել է, 12-ը վիրավորվել Ռյազանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Մարզպետ Պավել Մալկովը հայտնել է, որ վիրավորների թվում նաև երեխաներ կան։

Վնասվել են երկու բազմահարկ բնակելի շենքեր, իսկ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են նաև արդյունաբերական օբյեկտի տարածքում։

Բնակիչները տարհանվել են, ստեղծվել են ժամանակավոր կացարաններ։

Ռյազանի Օկտյաբրսկի շրջանի դպրոցներում և մանկապարտեզներում դասերն ու պարապմունքները չեղարկվում են։ Այս մասին Ռյազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը հայտարարել է իր Telegram ալիքում։

«Դպրոցներ՝ 9/31, 50, 51, 59, 62, 63, 67, 68, 71, 72, 75, 76։ Մանկապարտեզներ՝ 4, 7, 21, 25, 27, 37, 38, 112, 117, 118, 121, 125, 130, 131, 138, 140, 142, 147, 149, 150, 157», - գրել է նա։

Մալկովի խոսքով՝ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Նա կոչ է արել ծնողներին բացատրել երեխաներին, որ չդիպչեն անօդաչու թռչող սարքերի բեկորներին։

Տեսանյութերն՝ այստեղ

Send