Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներն «անպայման» կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ. Գրոսսի

Blog Image

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներն «անպայման» կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ, ասել է ՄԱԿ-ի վերահսկիչ կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

«Ես հասկանում եմ քաղաքական հայտարարությունները. դրանք իրականության մի մասն են, բայց գլխավորը, որ ես կցանկանայի հիշեցնել, այն է, որ երկու նախագահների կողմից էլ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր», - Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է գործակալության տնօրենը։

Գրոսսիի խոսքով՝ համաձայնագիրը «բացահայտորեն սահմանում է», որ Իրանի միջուկային նյութերի հետ կապված գործունեությունը կլինի ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո ամբողջությամբ և առանց բացառության։

«Ակնհայտ է, որ դա իրականացնելու համար մենք պետք է ստուգումներ անցկացնենք։ Կարևոր է, բայց ոչ վճռորոշ։ Դա անպայման տեղի կունենա», - ընդգծել է նա։

Send