ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 4,5 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ, հանդիպումը տևել է 20 րոպե, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
ՌԴ և Գերմանիայի ԱԳ նախարարների վերջին առերես հանդիպումը եղել էր 2022 թվականի հունվարի 18–ին Մոսկվայում, ուր ժամանել էր Անալենա Բերբոքը՝ փաստորեն ուկրաինական պատերազմի բռնկումից մոտ մեկ ամիս առաջ։
Հեռախոսազրույցի ձևաչափով էլ Գերմանիայի ու ՌԴ ԱԳ նախարարների վերջին շփումը եղել է 2022 թվականի առաջին ամիսներին։ Այսինքն, երկու երկրները արտգործնախարարների մակարդակով չեն շփվել արդեն ավելի քան չորս տարի։

Русский