Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական դեպք, Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա մաhացած տղա․ Shamshyan

Blog Image

Այսօր մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղայի դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների տեղի ունեցածը ինքնասպանություն է, սակայն իրավապահները աշխատում են ինքնասպանության, սպանության կամ դժբախտ դեպքի վարկածների ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ա. Ա.-ն է։

Send