«Սա հստակ ազդանշան է այն մասին, թե ինչպես է նա սահմանում իր առաջնահերթությունները», ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու որոշմանը։
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ գագաթնաժողովում կբարձրացվի Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու ծրագրի հարցը, ուստի «ցանկալի կլինի» Փաշինյանի ներկայությունը։
«Ի՞նչ տեսքով Փաշինյանը կմասնակցի գագաթնաժողովին։ Եթե նա հայտնվի հեռուստատեսությամբ, ավելի լավ կլինի, քան եթե չհայտնվի»,- ասել է պաշտոնյան։

Русский