Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական դեպք՝ Երևանում, հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում մաhացած է հայտնաբերվել 29-ամյա սպասարկման մասնագետը․ Shamshyan

Blog Image

 

Հունվարի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 26 խումբը կրծքավանդակի շրջանում ցավ կանչով մոտեցել է Նորաշեն թաղամասի տներից մեկը, որտեղ մինչ շտապօգնության խմբի հասնելը հանկարծամահ է եղել 29-ամյա Գագիկ  Ղ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գագիկ Ղ․-ն աշխատում էր Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես սպասարկման մասնագետ։

Send