«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի բնակարանում խուզարկություններ են իրականացվել Ռամիզ Մեհդիեւի գործի կապակցությամբ, գրել է ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը։
Ադրբեջանի Իրավապահ մարմինների աղբյուրները տեղեկացրել են, որ Ալի Քերիմլիի նկատմամբ քննչական միջոցառումներ են իրականացվում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհդիեւի գործով հետաքննության շրջանակներում։
Մեհդիևը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 278.1 (պետական իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով խոշոր չափի ձեռք բերված գույքի օրինականացում)։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը տնային կալանքի տակ է։

Русский