Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի նավահանգստին։
Հարձակման հետևանքով 1 տղամարդ զոհվել է, 1 մարդ` վիրավորվել, գրել են ԶԼՄ-ները։
Երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատեւի խոսքով՝ նավահանգստում հրդեհ է բռնկվել։ Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են Տուապսե քաղաքի մի քանի շենքերի պատուհաններ։
Հրդեհ է բռնկվել, Տուապսեի նավթային ենթակառուցվածքներ են վնասվել։

Русский