Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Տարածաշրջան

Ադրբեջանը «շահագրգռված է» արագացնել «Թրամփի երթուղու» աշխատանքները

Blog Image

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, նաև տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցեր։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է արագացնել այն աշխատանքները, որոնք ԱՄՆ-ն իրականացնում է «Թրամփի երթուղու» շրջանակներում, ինչն ուղղված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել կապի ապահովմանը։

Կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման օրակարգը, նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

 

Send