Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է և ոչ աշխատանքային է։
Բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով ապրիլի 23-ին աշխատանքն ավարտելու են մեկ ժամ շուտ: Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատողների:

Русский