Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ է բռնկվել այս անգամ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում

Blog Image

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հրդեհ է բռնկվել Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում

 

«Նոյեմբերի 29-ին, ժամը 18։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նկատվել է ծուխ։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպրատիվ խումբ։

 

Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք։

 

Նոյեմբերի 30-ին Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռե» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։

 

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Send