Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՍՊՈՐՏ Տարածաշրջան

Ադրբեջանի հրաձգության հավաքականը Երևանում չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Blog Image

Ադրբեջանի հրաձգության ազգային հավաքականը Երևանում չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, գրել են ԶԼՄ-ները

Մրցաշարը տեղի կունենա փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում: 

Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովայի խոսքով՝ մասնակցության հարցը նույնիսկ չի քննարկվել:

«ԱՊՀ 3-րդ խաղերի ժամանակ Ադրբեջանի կողմից հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ էին տրվել։ Նրանք չեկան և այստեղ ելույթ չունեցան։ Հետևաբար, մենք նույնպես որոշել ենք չմասնակցել Եվրոպայի այս առաջնությանը։ Մենք նույնիսկ պետական ​​մարմիններին չենք դիմել այդ հարցով»,- ասել է Աշումովան։

 

Send