Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա՝ Իսրայելի կողմից Հարավային Պարս գազային խոշոր հանքավայրի վրա հարվածից հետո, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։
Գործակալության տվյալներով՝ 2025 թվականին Իրանը կազմել է Թուրքիայի գազի ներմուծման 14%-ը։
Աղբյուրները նշում են, որ Անկարան շարունակում է գազ ստանալ Ռուսաստանից և Ադրբեջանից և նաև օգտագործում է առկա պաշարները։ Իրանից մատակարարումների վերսկսման ժամանակացույցը դեռևս անհայտ է։

Русский