Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գազ չի լինի հոկտեմբերի 6-ին 10:00-ից մինչև 19:00-ն․ հասցեներ

Blog Image

 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
 
ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Վանաձոր քաղաքի Հերացու, Բանակի փողոցների, Աբովյան փողոցի թիվ 1 բազմաբնակարան շենքի, Զաքարյան փողոցի թիվ 4, 6, 8, 10, 12, 14 բազմաբնակարան շենքերի, Վարդանանց փողոցի թիվ 122 բազմաբնակարան շենքի գազասպառողների,
 
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Կարմիր Աղեգի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
 
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Գազրոմ Արմենիա

Send