Հորմուզի նեղուցի վերաբացումը կապված չէ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հետ, այլ պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից Իրանի առաջադրած պայմանների ընդունմամբ, հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Նեղուցով նավթի և նավթամթերքի արտահանումը խափանվել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի՝ 5 ամիս շարունակվող պատերազմի պատճառով։
«Հորմուզի նեղուցի վերաբացումը պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից սահմանված կոնկրետ մեխանիզմներով և պայմաններով ու կապ չունի Իրանի ու Օմանի միջև ընթացող բանակցությունների հետ», - ասել է ԻՀՊԿ խոսնակ Հոսեյն Մոհեբին։

Русский