Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գեղեցկության սրահում նռնակ է պայթել, վիրավորներ կան․ Ֆրանսիա

Blog Image

Վեց մարդ վիրավորվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրենոբլ քաղաքի գեղեցկության սրահում նռնակի պայթյունի հետևանքով, ուրբաթ օրը հաղորդել է ici radio-ն։

«Վեց մարդ վիրավորվել է Գրենոբլի կենտրոնում (Իզեր դեպարտամենտ) գտնվող գեղեցկության սրահում նռնակի պայթյունի հետևանքով», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նռնակը սրահ է նետել մի տղամարդ, որը ժամանել էր իր հանցակցի հետ։ Նետելուց հետո հանցագործները փախել են դեպքի վայրից։

Պայթյունի հետևանքով կոտրվել է ցուցափեղկ, վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ հինգ տարեկան երեխա։

Ոստիկանությունն այժմ հետաքննում է միջադեպը, և հանցագործներին որոնում են։

Դեկտեմբերին Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 40 մարդու՝ Էյֆելյան աշտարակի մոտ ծխային ռումբեր օգտագործելու և հրավառություն կազմակերպելու համար։ Լրագրողների խոսքով՝ հրավառությունը օգտագործվել է Վարսովիի և Տրոկադերոյի հրապարակներում։ Իրավապահ մարմինները միջամտել են միջադեպը տեսախցիկներով տեսնելուց հետո։

Send