Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» N 383-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը։
Մասնավորապես՝ որոշման հավելված N1-ի 8.1 կետում «չլինելու» բառից հետո առաջարկվում է լրացում կատարել՝ ավելացնելով «(այդ թվում՝ զինվորական հաշվառում անցած լինելու վերաբերյալ տեղեկատվության բացակայության) դեպքում» ձևակերպումը։
Նշվում է, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Էմմա Մարտիրոսյան

Русский