Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը Եվրոպայի հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆֆը հայտնել քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների թեման եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։ 

Վիտկոֆֆը գրել է, որ ինքը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, «արդյունավետ զրույց» են ունեցել Մեծ Բրիտանիայի,  Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդականներ Ջոնաթան Փաուելի, Էմանուել Բոնի, Գյունտեր Զաուտերի և Ռուստեմ Ումերովի հետ՝ քննարկելով «եվրոպական խաղաղության գործընթացի հաջորդ քայլերը»։

«Մենք կենտրոնացել ենք այն բանի վրա, թե ինչպես գործնականում առաջ մղել քննարկումները ԱՄՆ նախագահի խաղաղության գործընթացի շահերից ելնելով, ներառյալ անվտանգության երաշխիքների ամրապնդումը և արդյունավետ դեկոնֆլիկտային մեխանիզմների մշակումը, որոնք կօգնեն ավարտել պատերազմը և կանխել դրա կրկնությունը», - գրել է Թրամփի դեսպանը։

Նրանք նաև քննարկել են հակամարտությունից հետո Ուկրաինայի բարգավաճումն ապահովելու միջոցառումների փաթեթ։ ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչները համաձայնել են շարունակել իրենց աշխատանքը նոր տարում։

Ումերովը իր տելեգրամյան ալիքում գրել է, որ նախագահ Վոլադիմիր Զելենսկիին տեղեկացրել է իր ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ հեռախոսազրույցի արդյունքների մասին։ «Մենք համաձայնեցրինք մեր դիրքորոշումները և նախատեսեցինք հետագա հանդիպումներ եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ հունվարին», - հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը։

Նա նշել է, որ հունվարի 3-ին նախատեսվում է եվրոպացիների հետ հանդիպում ազգային անվտանգության խորհրդականների ձևաչափով։ Ակնկալվում է, որ կմասնակցեն տասըից ավելի երկրների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչներ։ Նա հավելել է, որ ամերիկացիները կմասնակցեն առցանց։ «Նոր տարում մենք կշարունակենք աշխատել այնպիսի որոշումների վրա, որոնք պետք է իրական արդյունքներ տան»,- եզրափակել է Ումերովը։

Send