«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Մայիսի 22-ի ժամը 13.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։
ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ ոչ սթափ վարորդ չի հայտնաբերվել։
Նախարարությունից հավելեցին, որ ևս մեկ անգամ հորդորում են` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։
Մարիաննա Արամյան

Русский