Բարեգործ, հանրային գործիչ Թերեզա Մխիթարյանը նիկոլականներին դարձի բերելու համար դիմել է չլսված քայլի ու դրա մասին գրել ֆեյսբուքյան իր էջում։
Թերեզայի գրառումը՝ ստորև.
«Այ քուր ջան, էս Նիկոլի գիրքն ինչի՞ ես էսքան առնում». - հարցնում է ինձ գրախանութի վարորդը:
- Հավատս չի գալիս, որ Հայ Մարդը կարող է էս նիկոլի գրած պղծությունները, խուժանությունները, այլասերվածությունները կարդալ ու հավանել նրան։ Հավատս չի գալիս:
Դրա համար, ով ասում է, որ նիկոլին հավանում է, նիկոլի գրած գիրքն եմ նվիրում: Եթե իմ իմացած Հայ Մարդն է, հաստատ ուշքի կգա էս գիրքը կարդալուց հետո:
Եվ այսպես, մի քանի մեքենա էս գրքից գնել եմ ու նիկոլին հավանողներին բաժանել: Քանի որ նիկոլին հավանողների մեծ մասը հաստատ գիրք չի կարդում, ընդգծել եմ էջերը, թեև ամբողջ գիրքը խուժանություն է:
2019 թվականից էս գիրքը հայ մարդկանց բաժանում եմ ու բացատրում, որ սրա նման սեռաշեղված խուժանը ոչ մի լավ բան չի բերի մեր երկրին»:

Русский