ԻՀՊԿ-ն պատրաստ է գործողություններ իրականացնել «հնարավորինս շուտ»՝ «Բասիջ» աշխարհազորի և ԻՀՊԿ ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժություններից հետո, ասել է ռազմական կառույցի հրամանատար Հասան Հասանզադեն։
«Մենք պատրաստ ենք իրականացնել ցանկացած գործողություն ցանկացած պահի և ցանկացած ժամկետում, հնարավորինս արագ»,- նշել է նա։
Հասանզադեն հայտարարել է, որ «Բասիջ»-ի հնգօրյա զորավարժությունները հասել են իրենց բոլոր նպատակներին և ներառել են նախկինում մշակված սցենարներ, մարտավարություններ և մեթոդներ, որոնք ուղղված են «ցանկացած տարածքում թշնամիներին դիմակայելուն»։

Русский