Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (ՅՈՒՆԻՖԻԼ) մեկ խաղաղապահ է սպանվել Լիբանանի հարավում ականանետային հարձակման հետևանքով, հայտնել է միջազգային կառույցը։
«ՅՈՒՆԻՖԻԼ-ի խաղաղապահը մահացել է այսօր վաղ առավոտյան՝ Լիբանանի հարավ-արևելյան Մարջայուն շրջանում իր դիրքի վրա ականանետային հարձակման հետևանքով ծանր վիրավորվելուց հետո։ Երկու այլ խաղաղապահներ, որոնք նույնպես վիրավորվել են, բուժում են ստանում ՅՈՒՆԻՖԻԼ բազայի բժշկական հաստատությունում», - ասվում է հայտարարության մեջ։

Русский