Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, թույլատրել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին չմասնակցել որոշ նիստերի։
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդել էր, որպեսզի դատաքննությունն անցկացվի առանց Սերժ Սարգսյանի: Այսպիսի միջնորդություն էին ներկայացրել նաև մեղադրյալներ Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի պաշտպաները: Դատավորը դրանք նույնպես բավարարել է: Եթե դատարանը գտնի, որ նրանց ներկայությունը պարտադիր է, ապա նրանք պետք է ներկայանան դատարան:
Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին, 14:30-ին։

Русский