Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Գեղաձոր գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Հրաչիկ Մ․-ի վարած «Ford Focus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Գառնիկ Մ․-ի վարած «Scoda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Русский