Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփն ասել է, որ միայն Զելենսկիին դուր չի գալիս խաղաղության ամերիկյան ծրագիրը. մի շարք հայտարարություններ Ուկրաինայի մասին

Blog Image

Միայն Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկիին դուր չի գալիս խաղաղության ամերիկյան  ծրագիրը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

«Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքմանը: Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքմանը: Իրականում, բացառությամբ նախագահ Զելենսկիի, նրա մարդիկ հիացած էին այս համաձայնագրի հայեցակարգով», - ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։

ԱՄՆ նախագահը նշել է, որ ամերիկյան ծրագիրն ունի չորսից հինգ կետ և ներառում է տարածքային բաժանումներ, ինչը բանակցությունները «շատ է դժվարացնում»։

Թրամփը նաև համեմատել է դիվանագիտությունը իր բիզնես փորձի հետ և նշել, որ պատերազմի ավարտը «հազար անգամ ավելի դժվար է», քան անշարժ գույքի գործարք կնքելը։

Նախագահը հաստատել է, որ ԱՄՆ-ն կմասնակցի Ուկրաինայի հարցով շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը, եթե համաձայնագրի հասնելու լավ հնարավորություն լինի։ «Շաբաթ օրը հանդիպում է նախատեսված։ Կտեսնենք՝ կմասնակցե՞նք հանդիպմանը, թե՞ ոչ։ Մենք ասացինք, որ կմասնակցենք հանդիպմանը, եթե կարծենք, որ լավ հնարավորություն կա... Նրանք ուզում են, որ ես մասնակցեմ։ Նրանք ուզում են, որ մենք մասնակցենք։ Եվ մենք կմասնակցենք շաբաթ օրը Եվրոպայում կայանալիք հանդիպմանը, եթե կարծենք, որ լավ հնարավորություն կա։ Եվ մենք չենք ուզում շատ ժամանակ վատնել։ Մենք կարծում ենք, որ դա բացասական է։ Մենք, գիտեք, ուզում ենք, որ սա լուծվի։ Մենք ուզում ենք շատ կյանքեր փրկել», - ընդգծել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նաև հաստատել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անվտանգության համաձայնագիր կնքել Կիեւի հետ։

«Դա կոչվում է համաձայնագիր անվտանգության մասին։ Ըստ էության, նրանք դա անվանում են անվտանգության համաձայնագիր։ Մենք կօգնեինք։ Մենք կօգնեինք անվտանգության հարցում, քանի որ կարծում եմ, որ դա անհրաժեշտ գործոն է համաձայնության հասնելու համար», - ընդգծել է Թրամփը։

Send