Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է

Blog Image

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություննեի քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել է Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում «Tesla» մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարին մասնակցություն ունենալու համար. նա եղել էր ոչ սթափ և չէր ունեցել հայկական վարորդական վկայական:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Send