Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

«Դրա դիմաց ոչինչ է իմ ողջ գումարը, բոլոր ժամացույցներն ու մեքենաները... ինձ UFC-ի չեմպիոնական գոտին է պետք՝ ամեն ինչից առավել». Արման Ծառուկյան

Blog Image

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է զոհաբերել ողջ կարողությունը՝ հանուն չեմպիոնական տիտղոսի, հայտնում է armsport.am-ը։

«Այո, ինձ UFC-ի չեմպիոնական գոտին է պետք՝ ամեն ինչից առավել։ Ես կտայի իմ ողջ գումարը, բոլոր ժամացույցներն ու մեքենաները,  միայն թե ստանայի այդ գոտին։ Դա իմ երազանքն է… Քանի՞ գոտի ունես դու։ Տասնհի՞նգ։ Ինձ գոնե երեք-չորսն է պետք», – ասել է մարտիկը՝ Դեմետրիուս Ջոնսոնի հետ զրույցում։

Չնայած թեթև դիվիզիոնում զբաղեցրած առաջին հորիզոնականին՝ Ծառուկյանը դուրս է մնացել ժամանակավոր չեմպիոնական գոտու համար պայքարից։ Այդ տիտղոսը կվիճարկվի արդեն այս հանգստյան օրերին Լաս Վեգասում կայանալիք UFC 324 մրցաշարում՝ Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև։

«Ախալքալակցին» վերջին անգամ մենամարտել է 2025 թվականի նոյեմբերին Կատարում։ Մրցաշարի գլխավոր մենամարտում նա երկրորդ ռաունդում տպավորիչ հաղթանակ է տարել Դեն Հուլերի նկատմամբ՝ գրանցելով իր հինգերորդ անընդմեջ հաղթանակը։

Send