Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դարանակ գյուղի բնակչի տանը թմրանյութ ու զենք է հայտնաբերվել

Blog Image

ՆԳՆ-ից հայտնում են․

 

«Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 4-ին։ Ժամը 12։45-ին, Մեծ Մասրիկ գյուղի գազալցակայանի մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Դարանակ գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդու։ Հիմնավորվեցին նաև ոստիկանների մյուս կասկածները։

Բաժնում տղամարդն ընդունեց, որ խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված կաթուցիչում մարիխուանա է, տանն էլ ունի զնեք-զինամթերք և աճեցնում է կանեփ։

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Վարդենիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։

Նույն օրը Դարանակ գյուղի 52-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա, կանեփի սերմ, առանց փաստաթղթերի երկու հրացան, ինքնաձիգի 124 փամփուշտ, դանակներ, կանեփի 21 թուփ։

Նախաքննությունը շարունակվում է»։

Send