Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Շենգավիթում, փլուզում է եղել նախկին դաշնամուրի գործարանի տարածքում. Shamshyan

Blog Image

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն էլ արդեն իրականացնում են աշխատանքներ՝ պարզելու համար արդյոք փլատակներում տուժած կամ տուժածներ կան, թե ոչ: 
 
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը: 
 
Թե ինչն է եղել փլուզման պատճառը, պարզվում է: Սակայն տեղում արդեն ճշտվել է, որ փլուզումը գազի հետ կապ չունի, քանի որ տարածքում գազամատակարարում երկար ժամանակ չի իրականացվում:  


 

Send