Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլում «Ավշար Արարատը» հաղթեց «Կիլիկիային»

Blog Image

Հայաստանի Գավաթի խաղարկության 2026/27 մրցաշրջանի նախնական փուլում Չարենցավանի քաղաքային մարզադաշտում «Ավշար Արարատը» գոլառատ և դրամատիկ խաղում 4-2 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Դավիթ Յավրյանը: 18-րդ րոպեին Ջոն Լագբելը հավասարեցրեց հաշիվը, սակայն 31-րդ րոպեին «Կիլիկիան» կրկին առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Ռաֆայել Մովսիսյանը։

Երկրորդ խաղակեսում տանտերերին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը։ 62-րդ րոպեին Ջոն Լագբելը դարձավ դուբլի հեղինակ՝ վերականգնելով հաշվի հավասարությունը: 71-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով․ կարմիր քարտ ստացավ Օնուոհան: Թվային առավելությունն անմիջապես տվեց իր արդյունքը․ 72-րդ րոպեին Էդգար Ղուլինյանը ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց «Ավշար Արարատին», իսկ ավելացված ժամանակում՝ 90+4-րդ րոպեին, Խալիլ Էլնուբին խփեց տանտերերի 4-րդ գնդակն ու ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը:

Այս հաղթանակի շնորհիվ «Ավշար Արարատը» հաղթահարեց նախնական փուլի արգելքն ու նվաճեց Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ուղեգիր։

Send