Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Վերաքննիչ դատարանը բեկանել է Աջապահյանի գործով որոշումը, իսկ տնային կալանքը՝ վերացրել

Blog Image

Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի՝ Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով որոշումը և այն ուղարկել նոր քննության։

Անցած հոկտեմբերին առաջին ատյանի դատարանն Աջապահյանին մեղավոր էր ճանաչել հեղաշրջման կոչի հոդվածով ու դատապարտել ազատազրկման։

Դատարանը նաեւ վերացրել է նրա տնային կալանքը, սակայն երկրից բացակայելու արգելքը մնացել է։

Send