Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Իշխանության հետ որևէ համագործակցության ցանկություն չունեմ. Արթուր Վանեցյան

Blog Image

«Մենք հստակ ընդդիմադիր հայացքներ ունեցող ընդդիմադիր կուսակցություն ենք, բայց նաև ունենք բալանսավորված մոտեցում տարբեր հարցերում։ Մարգինալ ընդդիմություն դառնալու ցանկություն չունեմ, իշխանության հետ էլ որևէ համագործակցության ցանկություն չունեմ»,-«Ժողովուրդի հարցեր» հաղորդաշարի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ «Հայրենիք» կուսակցությունը ունի ծրագիր, դա է առաջարկում ժողովրդին և իր ճանապարհով գնալու է առաջ։

Արթուր Վանեցյանն ասաց, որ ժողովրդի հետ շփվելիս սովորաբար լսում է աքսիոմատիկ ճշմարտություն, թե իշխանությունը վատն է, ամեն ինչ կործանել է և հաճախ իրեն հարցնում են, որ եթե «Հայրենիքը» գա, ապա ի՞նչ է անելու։

«Առաջինը՝ դա մեծ աշխատանքի համակցություն, փունջ է։ Դու չես կարող ինչ-որ մի առանձին բան անես և ամեն ինչ լավ լինի։ Եթե կարճ ձևակերպենք, թե ինչ ենք անելու, ապա ասեմ, որ առաջինը վերականգնելու ենք մեր անվտանգությունը, որովհետև զարգացման ամենակարևոր գործոնը երկարաժամկետ անվտանգությունն է, որը, ցավոք սրտի, չկա։ Այդ կեղծ խաղաղությունը, որի մասին իշխանությունը խոսում է, շատ հեղհեղուկ է և ցանկացած պահի կարող է փշրվել։ Շանտաժի լեզվով խաղաղություն չի լինում»,-նկատեց Վանեցյանը և բերեց օրինակը, երբ Ալիևին կամ Ադրբեջանին ՀՀ իշխանությունների կատարած քայլերից ինչ-որ բան դուր չի գալիս՝ նրանք անմիջապես սպառնում են պատերազմով, իսկ իշխանությունն էլ անմիջապես սկսում է արդարանալ և հիմնավորել, թե ստիպված են անում, որովհետև դա է խաղաղությունը։

Այն, ըստ Վանեցյանի, կարճաժամկետ բնույթ ունի և ցանկացած պահի կարող է փշրվել։

 «Մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ, առաջինն այդ փաթեթը պետք է ապահովենք, երբ գանք։ Երկրորդ՝ օրենսդրական ճիշտ փոփոխություներ, որի արդյունքում մարդիկ կկարողանան ապրել, արարել, զարգանալ, փող աշխատել, սովորել, առողջ լինել, իսկ թոշակառուները կարողանան իրենց թոշակով բարեկեցիկ ապրել։ Այն ծրագիր է, որը պետք է անենք և դրա մասին խոսենք ժողովրդի հետ։ Հենց դրան է ժողովուրդը սպաում»,-հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Send