Հունվարի 10-ին, շաբաթ օրը, ուժի մեջ է մտել Ֆինլանդիայի՝ հակահետևակային ականների օգտագործում, արտադրությունն ու կուտակումն արգելող Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու որոշումը, հայտնել էպետական Yle հեռարձակողը։
Նախատեսվող չեղարկման մասին ծանուցումը ՄԱԿ-ին ներկայացվել է 6 ամիս առաջ՝ 2025 թվականի հուլիսին։
Ֆինլանդիայի զինված ուժերը կկարողանան այդ զենքերը վերադարձնել իրենց զինանոց։ Ֆինլանդիայից բացի, Լեհաստանը և Բալթյան հանրապետությունները (Էստոնիա, Լատվիա և Լիտվա) նույնպես հայտարարել են համաձայնագրից դուրս գալու մասին։
Օտտավայի կոնվենցիան ուժի մեջ է մտել 1999 թվականին։ Դրան միացել է 164 պետություն։ Հելսինկին վավերացրել է փաստաթուղթը 2012 թվականին։ Այդ ժամանակ Ֆինլանդիան իր զինանոցում ունեցել է մոտ 1 միլիոն հակահետևակային ական։ Բոլորը ոչնչացվել են 4 տարվա ընթացքում։

Русский