Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը պարտվեց Ղազախստանի ընտրանուն

Blog Image

Հայաստանի կանանց ազգային հավաքականն անհաջող մեկնարկ գրանցեց 2027 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման մրցաշարում: C լիգայի 6-րդ խմբի անդրանիկ տուրի շրջանակներում մեր թիմն արտագնա խաղում մրցեց Ղազախստանի ընտրանու հետ՝ կրելով պարտություն 0:3 հաշվով:

 

Դաշտի տերերին հաղթանակ պարգևեցին Ալեքսանդրա Բուրովայի (35-րդ րոպե), Անելիա Մամիրովայի (76-րդ րոպե) և Բիբիգուլ Նուրուշևայի (79-րդ րոպե) հեղինակած գոլերը:

Արտակ Ադամյանի սաները ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ. ապրիլի 14-ին մեր ընտրանին կհյուրընկալի Բելառուսի թիմին:

 

Ավելի ուշ՝ ամռանը, Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երկու հանդիպում. հունիսի 5-ին Երևանում կկայանա Ղազախստանի դեմ պատասխան խաղը, իսկ հունիսի 9-ին մեր ֆուտբոլիստուհիները հյուրընկալվելիս կմրցեն Բելառուսի հետ:

Send