Քաթարի գլխավոր հեղուկացված բնական գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, իսկ 18-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին գրում է միջազգային մամուլը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
ՆԳ նախարարությունը հայտնել է, որ Քաթարի միջազգային որոնողական-փրկարարական խումբը գործի է դրվել Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքում «ներքին պայթյունից» հետո անհետ կորածների որոնման գործողություններ իրականացնելու համար։ Նախարարությունը հայտարարել է, որ օբյեկտից որևէ արտահոսք չի եղել, որը կարող է վտանգ ներկայացնել հանրային անվտանգության համար։

Русский