Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ MediaHub TV

Ծեծկռտուք, ձերբակալվածներ․ ի՞նչ է եղել Դաշտավանում, քանի՞ հոգու են ձերբակալել

Blog Image

Այսօր ՆԳՆ-ից հայտնել են, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են հետագա զարգացումները և պարզել, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

Նախնական տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում խուլիգանության, ֆիզիկական ներգործության և ապօրինի զենք կրելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 3 անձ ձերբակալվել է»,- նշեցին ՔԿ-ից:

Մարիաննա Արամյան

Send