«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստի օրակարգում ընդգրկված են երկու հարց, որոնք վերաբերում են միջազգային համաձայնագրերի վավերացմանը։ Երկու նախագծերի հեղինակն էլ ՀՀ կառավարությունն է։
Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է միջազգային մի շարք համաժողովների անցկացմանը։ Խոսքը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման, Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպման 20-րդ հանդիպման և Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպման 6-րդ հանդիպման անցկացման մասին է։
Օրակարգի մյուս հարցը վերաբերում է Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին։ ԱԺ-ն կքննարկի Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու հարցը։
Այսպիսով, հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված երկու հարցերն էլ վերաբերում են միջազգային համաձայնագրերի վավերացմանը։
Մեր տեղեկություններով՝ արտահերթ նիստով նախատեսվող երկու նախագծերն առնչվում են համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերին։
Իշխանությունը ցանկանում է հնարավորինս արագ ապահովել անհրաժեշտ իրավական կարգավորումների ընդունումը։
Հատկանշական է, որ COP17-ի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ուղեկցվել են պետական որոշումներով և համապատասխան կազմակերպչական գործընթացներով։ Մասնավորապես, կառավարությունն ավելի վաղ որոշում է ընդունել համաժողովի անցկացման համար «Մերիդիան» էքսպո կենտրոնի կառուցման նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ին պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին։
Թե կոնկրետ ինչ կարգավորումներ են նախատեսում հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստում քննարկվելիք երկու նախագծերը, և ինչ հիմնավորումներով է կառավարությունը շտապեցնում դրանց ընդունումը, կերևա առաջիկա օրերին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Русский