«Այսօր շատ զազրելի քրեական մի վարույթի մասին էի ցանկանում հանրությանը իրազեկել, որ նախաձեռնվել է ՔՕ 297 հոգվածի երկրորդ մասի երրորդ կետով։ Խոսքը վերաբերում է Տիկ-Տոկ-ի հարթակում հայտնի գործիչ Հայկ Եղյանի կողմից Նիկոլ Փաշինյանին հասցված վիրավորնքին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Արցախից բռնագաղթած փաստաբան Ռոման Երիցյանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ ինչ-որ կուսակցության նախագահ այդ փաստի մասին ներկայացրել է հաղորդում՝ նշելով թե վաղը կարող է ՀՀ վարչապետ ինքը էլ լինել և իր համար անընդունելի է, երբ վարչապետին վիրավորում էն։
«Քննչական կոմիտեն առանց հապաղելու քաղաքացուն ձերբակալել և նախաձեռնել քրեական վարույթ ՔՕ 297 հոդվաշի երկրորդ մասի երրորդ կետով և քաղաքացին երկու օր է գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, իսկ վաղն էլ պարզ կլինի , թեմիջին ծանրության ենթադրյալ արարքի համար ինչ դիրքորոշում է ցույց տալու Քննչական կոմիտեն, արդյոք քաղաքացուն ներկայացնելու է դատարան կալանավորելու նպատակով և ինչ մոտեցում է ցուցաբերելու դատարանը«- ասաց Երիցյանը։
Փաստաբանը հայտնեց, որ ստանձնել է Եղյանի պաշտպանությունը։
Երիցյանը հիշեցրեց, որ ՍԴ որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով պատասխանատվություն է նախատեսվում պաշտոնատար անձանց հասցեին ծանր վիրավորանքներ հնչեցնելու համար, բայց ՔԿ-ն այն քողարկում է ունիվերսալ հանցակազմով՝ խուլիգանության հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով և քաղաքացիներին ենթարկում է քաղաքական և քրեական հետապնդման։

Русский