Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Երևանում, բախվել են «Chevrolet» և «Opel», վիրավnրներ կան․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Քըրք Քըրքորյան փողոցում (նախկին Լենինգրադյան) բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Astra»-ի գազաբալոնի փականը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ վթարի մեղավորը եղել է «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Opel Astra»-ին, իսկ վթարից հետո իրավիճակը մի պահ լարվել է, որը վիճաբանության չի վերածվել պարեկների ճիշտ և գրագետ գործողությունների շնորհիվ։

Send