Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

25-35% անկում ունենք, մեր արտահանումը կրճատվել է, ներմուծումն` էլ ավելի․ Իրանի նախագահ

Blog Image

Թեհրանի ապրանքաշրջանառությունը 25-35%–ով նվազել է ԱՄՆ-ի գործողությունների պատճառով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։

Նա նշել է, որ սահմանափակումների մեղմացման ընթացքում Թեհրանը կարողացել է համաշխարհային շուկա մատակարարել մոտ 90 միլիոն բարել նավթ։ Սակայն ներկայումս այն չի կարողանում նույն ծավալներով վաճառել հում նավթ։

Իրավիճակը բարդանում է շարունակական լարվածության և բարձր գնաճի պատճառով. հուլիսին տարեկան ցուցանիշը հասել է 66%-ի։ «25-35% անկում ունենք, մեր արտահանումը կրճատվել է, ներմուծումն` էլ ավելի», - ասել է Իրանի նախագահը։ 

 

Send