Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆլորիդայում կործանվել է Learjet 60 ինքնաթիռ, 9 մարդ կյանքից հեռացել է (տեսանյութ)

Blog Image

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ շրջանում կործանվել է «Learjet 60» ինքնաթիռը, որում եղել է ինը մարդ․ այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA):

Ինքնաթիռը թռիչք է կատարել Տեխաս նահանգի Օսթին-Բերգստրոմ միջազգային օդանավակայանից և ուղևորվելիս է եղել դեպի Բահամյան կղզիներ։ 

Ինքնաթիռն ընկել է «Միլիթըրի Թրեյլ» ճանապարհի մոտակայքում՝ Քրեսթհեյվեն բուլվարի և Հյուսիսային 10-րդ պողոտայի միջև։ Մինչ թռիչքի հետևման տվյալների ընդհատվելը Learjet-ը մեկ րոպեի ընթացքում իջել է մոտ 8200 մետր։ Օդանավը բախվել է ճանապարհին։

Մասնավոր ինքնաթիռն ընկել է շարժական տների (ֆուրգոն-տների) բնակելի տարածք։ ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին միջադեպը որակել է որպես «սարսափելի ողբերգություն»։ «Բոլոր ինը մարդիկ, ովքեր եղել են ինքնաթիռում, զոհվել են»,— գրել է նա X սոցիալական ցանցում։ 

Send