Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Մոջթաբա Խամենեին անձամբ է որոշել դադարեցնել հակամարտությունը»․ ինչ ուղերձ է հղել Իրանի առաջնորդը

Blog Image

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անձամբ է որոշել դադարեցնել հակամարտությունը Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, ասել է Հնդկաստանում Խամենեիի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հակիմ Իլահին ՏԱՍՍ-ին

- Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդն իրեն լավ է զգում։

- Ամեն ինչ նրա վերահսկողության տակ է։ Նա գալիս է իր գրասենյակ, ընդունում պաշտոնյաներին, նախագահին և խորհրդարանական ներկայացուցչին, և նրանք հանդիպումներ են անցկացնում։ Հրադադարի դադարեցման որոշումը նրանն էր։

 

Իրանը պատերազմ չի ցանկանում Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ, սակայն կպաշտպանի իր իրավունքները որպես ազգ, նշված է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից արված հայտարարության մեջ

- Մենք պատերազմ չենք փնտրել և չենք ցանկանում այն։ Սակայն մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվի մեր օրինական իրավունքներից, և մենք ամբողջ դիմադրության ճակատը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն։

- Իրանը Հորմուզի նեղուցի կառավարումը «կբարձրացնի նոր մակարդակի»:

Send