Ավագանու այսօրվա նիստի ընթացքում ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը Տիգրան Ավինյանին արհեստական բանականությամբ փոխարինելու առաջարկով հանդես եկավ։
Նա նման եզրահանգման եկավ, երբ քննարկվում էր «Երևանի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը։
«Նախագծում ասվում է, որ Երևանն ունի բարենպաստ միկրոաշխարհագրական դիրք։ Պարոն Ավինյան, բայց մի քանի շաբաթ առաջ դուք ասացիք, որ Երևանի վատ օդի պատճառը քաղաքի վատ աշխարհագրական դիրքն է։ Որպես դրա լուծում էլ այդ ժամանակ առաջարկեցիք ԱԲ-ով օդի կանխատեսումներ անել ու գործողություններ մշակել։ Երևանի խցանումները լուծելու համար էլ առաջարկեցիք ԱԲ-ով լուսացույցներ»,- նշեց Զարոկյանը։
Ի պատասխան՝ Ավինյանն էլ ասաց, որ ավելի ճիշտ կլինի անձամբ Զարոկյանին փոխարինել ԱԲ-ով՝ մեծ արդյունքներ գրանցելու համար։

Русский