Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայկ Մարությանը «Նոր ուժ» կուսակցությունով կմասնակցի 2026թ․-ի ընտրություններին

Blog Image

«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ  մենք մասնակցում ենք 2026թ․-ի խորհրդարանական ընտրություններին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց Հայկ Մարությանը, միևնույն ժամանակ հայտնելով նոր ստեղծվող ունի անունը։

«Մեր թիմով ենք մասնակցելու՝ «Նոր ուժ» կուսակցությունով։ Սա մեր կուսակցությունն է, որն ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն , ինչը նշանակում է, որ մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին»,- նշեց Մարությանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ կլինի նաև համագումար։

«Այն որ դրոշները կախում են, լուրջ դեմքերով, փողկապերով դուրս են գալիս, ելույթներ ունենում, էդ ամեն ինչը կանենք, որ չասեն՝ չենք արել։ Ծրագիր ունենք, կներկայացնենք, չնայած ոչ մեկ չի կարդում, բայց այնուամենայնիվ, կխնդրեմ ծանոթանալ ծրագրին, որովհետև բավական հետաքրքիր կետեր կան այնտեղ։ Մի խոսքով, այս ամեն ինչը կանենք, բայց այս պահին ուզում եմ արձանագրել, որ մենք անպայման մասնակցում ենք մյուս տարվա ընտրություններին»,- ասաց նա։

Send