Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՍՊՈՐՏ Միջազգային

Ռուսաստանին ու Բելառուսին դեռ չեն թույլատրում մասնակցել հոկեյի միջազգային մրցաշարերի

Blog Image

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) խորհուրդը որոշում չի կայացրել ռուսական թիմերին IIHF-ի հովանու ներքո անցկացվող մրցումներին թույլ տալու վերաբերյալ. հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրը։

 

IIHF-ի խորհրդի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 2-3-ին, այնուհետև երկարաձգվել մինչև նոյեմբերի 5-ը, սակայն հարցի շուրջ հստակություն այդպես էլ չի ձևավորվել։ Ֆեդերացիայի ղեկավարությունը մտավախություն ունի, որ ռուսական հավաքականներին միջազգային մրցաշարերին մասնակցելու թույլտվություն տալը կարող է առաջացնել բացասական արձագանք և բոյկոտներ մի շարք այլ երկրների կողմից։

 

Ռուսաստանի սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը վիզաների տրամադրումը մերժելը որակել է որպես «նացիզմ» և հայտարարել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) դիմելու մտադրության մասին։ Ռուսաստանը մտադիր է միջազգային իրավական ուղիներով պաշտպանել 2026/27 մրցաշրջանի մրցաշարերին մասնակցելու իր իրավունքը։

Կազմակերպությունն արգելել է նաեւ Բելառուսի հավաքականներին մասնակցել 2027 թվականի աշխարհի առաջնությանը և 2027 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը։

«IIHF-ի խորհրդի որոշումը կայացվել է IIHF-ի կարգապահական հանձնաժողովի վճռի հիման վրա, որը մասնակիորեն բավարարել է Բելառուսի հոկեյի ֆեդերացիայի բողոքարկումը՝ ընդդեմ խորհրդի՝ 2026 թվականի հուլիսի 27-ի որոշումների։ Կարգապահական հանձնաժողովն արձանագրել է, որ բելառուսական հավաքականներին մրցումներին անհապաղ վերադարձնելու համար իրավական հիմքեր չկան», - ասվում է հայտարարության մեջ։

Բելառուսի հավաքականները մրցումներից հեռացված են 2022 թվականից ի վեր։

Send