Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անպայման կհեռանար Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունից (ԵԱՀԿ), բայց դա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշելիքն է։
«ԵԱՀԿ-ն, իհարկե, կիսամեռ կազմակերպություն է։ Անկեղծ ասած, ես և Ալեքսանդր Գրուշկոն [Լավրովի տեղակալը] քննարկել և վիճել ենք։ Նախագահի որոշելիքն է, բայց ես անպայման կհեռանայի այս կազմակերպությունից, եթե մեկ հանգամանք չլիներ՝ մյուսները չհեռանային», - ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» 12-րդ միջազգային գիտական և փորձագիտական ֆորումում։
«Մենք մենակ դուրս կգանք և... Ոչ թե անհարմար կզգանք, ոչ։ Վատ միտք չէ ունենալ մի հարթակ, որտեղ նրանք բացահայտ ցեխ կշպրտեն ձեզ վրա, պարզապես ցեխ, որը նրանք հավաքել են ջրափոսից, և դուք հնարավորություն ունեք ներկայացնելու փաստեր ի պատասխան։ Բայց նրանք, ովքեր ձեզ վրա ցեխ են շպրտել, ոչինչ չունեն ասելու այդ փաստերի վերաբերյալ։ Այնպես որ, մենք կմնանք այնտեղ, բայց մենք լիովին հասկանում ենք այս կառույցի կարևորությունը», - հավելել է նախարարը։

Русский