Մեքսիկայում մի տղամարդ կրակ է բացել զբոսաշրջիկների վրա Տեոտիուականում Լուսնի բուրգի գագաթից, գրել են ԶԼՄ-ները։
Կասկածյալը թիրախավորել է տեսարժան վայրի այցելուներին։ Առնվազն 13 մարդ վիրավորվել է, 1 կանադացի զբոսաշրջիկ սպանվել է։
Տղամարդը բարձրացել է Լուսնի բուրգը, որը Տեոտիուականում 43 մետր բարձրությամբ երկրորդ ամենամեծն է, և կրակ է բացել գագաթից։ Կառույցի առջև Լուսնի հրապարակն է, որտեղ մարդիկ զբոսնել են շրջագայության ժամանակ։ Կրակոցներից հետո տղամարդը ինքնասպան է եղել։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ կառավարությունը կապի մեջ է Կանադայի դեսպանատան հետ։ «Ես հանձնարարել եմ Անվտանգության կաբինետին մանրակրկիտ հետաքննել այս իրադարձությունները և տրամադրել հնարավոր բոլոր օգնությունները։ Ներքին գործերի և մշակույթի նախարարությունների աշխատակիցներն արդեն մեկնել են դեպքի վայր՝ օգնություն և աջակցություն ցուցաբերելու համար», - գրել է Շեյնբաումը։

Русский