Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ծայրահեղականության կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 200 մարդ

Blog Image

Հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախապատրաստվելու համար Թուրքիայի անվտանգության ծառայությունները Անկարայի շրջանում ձերբակալել են 209 մարդու, այդ թվում՝ «Իսլամական պետության» 56 անդամի, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Հունիսի 28-ից հուլիսի 10-ը Թուրքիայի մայրաքաղաքում կարգելվեն հավաքները, ցույցերը, մամուլի ասուլիսները, հանրահավաքները, տաղավարների, վրանների տեղադրումը, թռուցիկների և պաստառների տարածումը։ Ավելին, արգելքը կվերաբերի նաև իշխանությունների թույլտվության բացակայության դեպքում անօդաչու թռչող սարքերի շահագործմանը։

Անկարայի ղեկավարի գրասենյակի հայտարարության համաձայն՝ անվտանգության միջոցառումները կուժեղացվեն գագաթնաժողովի տարածքներում, պատվիրակությունների գտնվելու վայրերում և տարանցիկ երթուղիների երկայնքով։ Արգելվելու է նաև այդ տարածքներ չարտոնված մուտքը։

Send