Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա էլեկտրոնային հերթի մեջ է Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին «Վերին Լարս» անցակետը հատելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Մենյայլոն գրել է, որ ճանապարհը բաց է տրանսպորտային միջոցների երթևեկության համար, սակայն Էլեկտրոնային հերթում 262 ծանրաքաշ բեռնատար կա, իսկ 560-ը՝ կայանատեղիներում։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հոկտեմբերի 21-ի՝ չորեքշաբթի օրվա տվյալներով, էլեկտրոնային հերթում գրանցված էր 117 բեռնատար ավտոմեքենա։

Русский